«Միքայել Սրբազանի դատավճիռը վտանգավոր նախերգանք է 2026-ի ընտրությունների համար»․ ԴԱԿ
![]() 172 Շաբաթ, 04 հոկտեմբերի, 2025 թ., 11:54 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝ Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։ Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։ Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։ Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝ Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝ կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։ Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։ Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց, Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։ Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։ «Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ. ● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ, ● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը, ● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։ Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում «Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․ ● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։ Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։ Մենք պահանջում ենք՝ 2️⃣ Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը, 3️⃣ Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները: Մենք զգուշացնում ենք՝ այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար, չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։ «Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։ Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։ Մենք պաշտպանում ենք ոչ Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

««Կարմիր գծերն» անցնող ԱՄՆ «հաշվին» փաստարկ են կուտակում ՌԴ-ն ու Չինաստանը»․ Հակոբ Բադալյան
13503:06
«Պերաշկով կշտացողներ եք, բա ո՞վ կերավ տասնյակ միլիարդավոր պարգևավճարները»․ Ոսկան Սարգսյան
13302:06
«Խամենեիի զոհվելն ակտիվացրել է շիայական շարժումն Իրաքում և Պակիստանում». Վարդան Ոսկանյան
14401:06
ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում
22300:45
Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի, ԱՄԷ նախագահի և Բահրեյնի թագավորի հետ
27700:27
«Խիստ զբաղված է եղել քարոզչական այցով, այլապես չէր հապաղի Իրանի ժողովրդին ցավակցել»․ Հակոբ Բադալյան
18400:06
Թրամփը հայտնել է, որ Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները․ The Atlantic
269Երեկ, 23:48
«2008թ․ մարտի 1-ը պետք է նկարագրվի դասագրքերում, որ էլ երբեք չկրկնվի»․ Դանիել Իոաննիսյան
114Երեկ, 23:30
