«ԱԺ-ն վաղուց չի ընդունում ոչ մի որոշում, որը մեկ այլ տեղ արդեն ընդունված չլինի»․ Բորիս Նավասարդյան
![]() 236 Կիրակի, 05 հոկտեմբերի, 2025 թ., 03:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ կատարվում է ՀՀ Ազգային ժողովում (այլ պետական կառույցների վերաբերյալ էլ հարցեր կան, բայց ԱԺ-ն առանձնանում է հատուկ բարքերով և ամբիոնից ու միջանցնքներում հնչող խոսքի որակով), սկսում է նմանվել էքսպերիմենտի։ Ոնց որ այնտեղ հավաքվածները ու նրանց հետևում կանգնածները չափում են համաքաղաքացիների համբերությունը՝ ինչքան կդիմանան այս փորձությանը ու հանդես չեն գա խորհդարանը որպես կառույց վերացնելու վճռական պահանջով։ Մանավանդ, որ ԱԺ-ն վաղուց չի ընդունում ոչ մի որոշում, որը մեկ այլ տեղ արդեն ընդունված չլինի։ Վարչապետին և այլ պաշտոնյաներին նույն հաջողությամբ կարելի է ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե ընտրել/նշանակել իշխող քաղաքական ուժի վարչության միջոցով։ Բավական է պարզապես հինգ տարին մեկ ընտրություններ անցկացվեն եւ դրանց արդյունքներով ձևավորել մեկ կառավարող մարմին, որը կվերցնի իր վրա բոլոր պետական գործառույթները և հաշվետու կլինի հաղթած քաղաքական ուժի/կոալիցիայի վարչությանը։ Միևնույն է իշխանական թևերի տարանջատումը, ինչպես համոզվեցինք 35 տարիների ընթացքում, մեզ համար չէ։ Իսկ տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները շատ ավելի լավ և ներառարական ձևով, քան ԱԺ-ի դահլիճում, հանրությանը ներկայացվում են լրատվամիջոցներով։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան գումարներ և նյարդեր կխնայենք, եթե համապետական ընտրությունների արանքում խորհդարան չգործի։ Ուրիշ ոչ մի բան մեր կյանքում, խոստովանանք, չի փոխվելու»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
