«Խաղ՝ բարձր ռիսկի գոտում»․ Սուրեն Սուրենյանց
![]() 193 Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 10:18 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Վաշինգթոնի նոր ազդակը Մոսկվային․ խաղ՝ բարձր ռիսկի գոտում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում ունի Ուկրաինային վաճառել Tomahawk հեռահար հրթիռներ, սակայն մինչ այդ ցանկանում է հստակ իմանալ՝ ինչպես են դրանք կիրառվելու և ինչ թիրախների վրա են հարվածելու։ Թրամփի այս հայտարարությունը դեռևս ոչ թե կայացած որոշում է, այլ՝ դիվանագիտական ազդակ։ Նրան հաջողվում է միաժամանակ պահել ուժի և զգուշավորության հավասարակշռությունը՝ Մոսկվային ցույց տալով, որ Վաշինգթոնը պատրաստ է ընդլայնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները, եթե ռուսական ագրեսիան շարունակվի, բայց միաժամանակ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են մղել աշխարհը ՆԱՏՕ–ՌԴ բացահայտ բախման։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն զգուշացրել է, որ Tomahawk-ների մատակարարումը կդիտարկվի որպես «ուղղակի սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը» և կարող է անշրջելի հետևանքներ ունենալ՝ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե ԱՄՆ-ն իրապես կատարի այդ քայլը, ապա խորանալու է Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունը, նոր թափ կհաղորդվի սպառազինության մրցավազքին և կսրվի եվրոպական անվտանգության ճգնաժամը։ Այս պահին Թրամփը փաստացի օգտագործում է Tomahawk-ի թեման՝ որպես բանակցային ճնշման գործիք՝ փորձելով պահպանել թե՛ ազդեցությունը Մոսկվայի նկատմամբ, թե՛ վերահսկելիության պատրանքը միջազգային հարթակում։ Առայժմ Թրամփի հայտարարությունը քաղաքական ազդակ է, ոչ թե գործողություն։ Սակայն եթե խոսքը վերածվի գործի՝ դա կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի և աշխարհը կանգնեցնել նոր վտանգավոր սահմանագծի վրա»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
