«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունում մնալը ձեռնտու է իրեն ու Նիկոլ Փաշինյանին»․ Ոսկան Սարգսյան
![]() 227 Երեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2025 թ., 15:24 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ մամուլի ասուլիս է տալիս, որ ընտրողներն իրեն չմոռանան։ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը 2026-ի ԱԺ ընտրություններում ՔՊ-ին հաղթելու շանս չունի։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունում մնալը ձեռնտու է իրեն ու Նիկոլ Փաշինյանին։ ԱԺ-ում խմբակցություն ունենալն իրեն պետք է իր անվտանգությունն ապահովելու, իր ու իր ընտանիքի մեծ ունեցվածքը պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը 2026-ի ԱԺ ընտրություններին հարկավոր է, որ նրան մատնացույց անելով՝ պողպատե մանդատ մուրճը ճոճելով՝ միամիտ ընտրողների քվեները ստանալու համար նորից աղաղակի «թալանը կոպեկ առ կոպեկ, քայբաբ առ քյաբաբ» ետ բերելու մասին։ Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի ունեցած ռեսուրսները՝ կարծում եմ, որ նոր խորհրդարանում նրա գլխավորած քաղաքական ուժը ոչ մեծ խմբակցություն կունենա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
