Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Նիկոլի «խաղաղությունը» դարձավ երկու ամսական»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլի «խաղաղությունը» դարձավ երկու ամսական»․ Արմեն Հովասափյան
129
Այսօր, 13:24

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևի հանրությունը մոռացել է, հիշեցնեմ՝ այսօր Հայաստանում «տոն» է․ Նիկոլի «խաղաղությունը» դարձավ երկու ամսական։ Հասկանո՞ւմ եք՝ մենք արդեն երկու ամիս «խաղաղության» մեջ ենք ապրում ու այ մարդ չենք էլ գնահատում՝ ինչպիսի «դարակազմիկ» ու «պատմական» ձեռքբերում է բերել իրեն «ժողովրդի հայր» հռչակածը։
Ի դեպ, դրա մասին ընդամենը նախաստորագրություն է եղել, ստորագրելու մասին դեռ խոսք չկա։ Բայց դա էս դեպքում ի՞նչ նշանակություն ունի, չէ՞։ Կարևորը՝ թեման կարողանում են համապատասխան փաթեթով «ծախել»։
Հոգ չէ, որ Թրամփ քեռին քեզ «Ալբանիա» կամ «Կամբոջա» է անվանում․ ասենք կարար՝ «Մոնղոլիա» կամ «Տոգո» ասեր, ավելին ասեմ՝ ես խորը համոզմունք ունեմ, որ իրականում քարտեզի վրա էլ չգիտի՝ որտեղ է լինելու իր անունով «կածանը»։
Ասեմ՝ Վաշինգտոնից Նիկոլը ոչ թե «խաղաղություն» բերեց, այլ իր համար լեգիտիմություն ապահովող միջազգային բարաթ։ Այսինքն՝ մինչև ընտրություններն ինքն իր համար ստանում է մանդատ՝ ում հետ ինչ ուզենա անի, հետո էլ դրսում հայտարարի՝ «բոլոր ժամանակների ամենադեմոկրատ կառավարիչն եմ»։ Ուղղակի չի ասում, որ իրականում իշխանությունն ու ողջ քաղաքական համակարգն ուզորպացրած, իրեն ենթարկեցրած դասական կոլաբորացիոնիստ է։
Այս պայմանական «խաղաղությունը», որի մասին Նիկոլն ու իր թիմը բարձրաձայն հայտարարություններ են անում, ընդամենը ծխածածկույթ է, որի տակ ողբերգական խութեր են թաքնված։ Գրեթե կասկած չունեմ, որ «գործընկերոջ» հետ հստակ պայմանավորվածություն ունի՝ մինչև ընտրություններ բավարարվել միայն դատարկ հայտարարություններով, ոչ մի գործնական քայլ «գետնի վրա» չանեն։ Իսկ արդեն ընտրություններից հետո, Աստված մի արասցե, եթե վերարտադրվի, մենք կտեսնենք, թե ինչպես է ադրբեջանցիների վերադարձի գործընթացը շատ հանգիստ ու հաստատուն կերպով կյանքի կոչվում։
Բայց թեման իրականում ուրիշ է․ Նիկոլը, որքան էլ փորձում է «Ռեմբո» խաղալ, սովորական վախկոտ է։ Ինձ հաճախ թվում է, որ ինքն էլ է զարմանում, թե ինչպես է մարդկանց հաջողվում իրենից վախենալ կամ գլխիկոր կատարել իր ասածը՝ «էս ո՞վ, ես ո՞վ» թեզը լրիվ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Իրականում նա շատ լավ գիտի՝ ինքն այն տեսակն է, ով ներքուստ շարքայով վախկոտ է․ նույնիսկ սեփական անձը չի կարող տղամարդավարի պաշտպանել, եթե փողոցում մենակ լինի ու խնդիր ունենա։
Այս ամբողջ «խաղաղության» շոուն իրականում Նիկոլի իշխանական գոյատևման մարտավարության մի մասն է։ Նա շատ լավ գիտի՝ իրական խաղաղություն նշանակում է պատասխանատվություն, հաշվետվություն և ազգային շահի պաշտպանություն, իսկ դրանք իր քաղաքական կերպարի հետ անհամատեղելի են։ Հետևաբար նա հասարակությանը պարտադրում է խաղաղության կեղծ օրակարգ՝ որպես ներքաղաքական լեգիտիմության և արտաքին ընդունելիության գործիք։
Նպատակն այն է, որ ժողովրդին պահի մշտական ինքնախաբեության դաշտում՝ իբր ամեն ինչ խաղաղ է, զարգացում կա, երկիրը նոր էջ է բացում։ Մինչդեռ խորքում տեղի է ունենում ազգային ինքնիշխանության մեթոդական քայքայում և պետականության արժեզրկում։
Այդ պատճառով այսպես կոչված «խաղաղությունը» ոչ թե ազգային ձեռքբերում է, այլ քաղաքական մանիպուլյացիայի ամենավերջին տարբերակը, որը կառուցված է վախի, ապատեղեկատվության ու արտաքին պատրանքների վրա։
Հ․գ․ Սրտատրոփ սպասում ենք «ատամհատիկին»»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան