«Քոչարյանին հրավիրում եմ գրպաններս ստուգի, բայց թող բան չտանի՝ խասյաթի համաձայն»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 329 Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ., 23:18 «Քոչարյանի ո՞ր ասածն է լուրջ․ քոք էր մաշեցնում 2021-ին, ի՞նչ կասի, մաշա՞ծ է մեր քոքը, 2021-ին կրելու էին, չէ՞․․Քոչարյանի ասածները հիմք չեն, որովհետև նրա նախկին ասածները իրականություն չեն դարձել»,- այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսը ձգտում է զրոյի։ Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ՔՊ-ի օրոք կոռուպցիան ծաղկում է, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից և ԱՆԻՖ-ից փոշիացվել են միլիոններ, Ռուբինյանն ընդգծեց․ «Հայաստանում կոռուպցիայի բացարձակ չեմպիոնը Քոչարյանն է»։ Հարցին՝ փաստեր կա՞ն, Ռուբինյանն արձագանքեց․ «Դատախազությունը ինձնի՞ց է ուզում բռնագանձել 200 մլն դոլար ապօրինի գույք․․․ Իմ տղան 21 տարեկանում միլիոնատեր է լինելո՞ւ Ո՞նց ստացվեց, որ Քոչարյանի տղան 21 տարեկանում միլիոնատեր դարձավ․․․ Ինչո՞ւ է Քոչարյանը հարուստ․․․ Փաշինյանը և իր ընտանիքը 200 մլն դոլար ունե՞ն, ո՛չ։ Իմ գրպանում փող կա՞։ Ստուգեք իմ գրպանը, Փաշինյանի գրպանը։ Քոչարյանին էլ եմ հրավիրում եմ՝ թող գա գրպաններս ստուգի, բայց թող բան չտանի՝ խասյաթի համաձայն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
