Նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Արման Թաթոյանի թիմո՞ւմ. «Հրապարակ»
![]() 189 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թևեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։ Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Տեղեկացանք, որ նրա հետ է նաեւ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը, որը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չընդգրկվեց ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում էլ 3 տարի եղել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը։ 21-ից հետո Կարապետյանը մի կարճ շրջան ԱՄՆ-ում էր: Հիմա ակտիվ կիսվում է Թաթոյանի գրառումներով։ Մեր տեղեկություններով, նա է վարում Թաթոյանի եւ ՀԱԿ-ի միջեւ բանակցությունները, հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 22/21 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մեղադրվել է ընտրությունների կեղծման մեջ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Ճի՞շտ է, որ Թաթոյանի կուսակցության ակտիվում եք լինելու՝ հարցրինք Ա․ Կարապետյանին։ «Իսկ կուսակցություն կա՞ արդեն»: Արդեն կա հայտարարություն։ «Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, եւ քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք, իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»: Լավ, այլ կերպ հարցս ձեւակերպեմ՝ Թաթոյանի թիմո՞ւմ եք։ «Կներեք, հետո կխոսենք, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
