Արծաթի գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Հինգշաբթի օրը Comex բորսայում դեկտեմբերյան մատակարարման արծաթի ֆյուչերսները բարձրացել են 1.97%-ով՝ հասնելով 49.965 դոլարի մեկ ունցիայի համար։ RBC-ի փոխանցմամբ՝ սա հաստատվել է Երևանի ժամանակով ժամը 17:10-ի դրությամբ առևտրի տվյալներով։
Արծաթի գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով 2011 թվականի ապրիլի 25-ին սահմանված ռեկորդը, երբ մետաղը վաճառվում էր 49.82 դոլարով մեկ ունցիայի համար։
Մասնագետները՝ որպես աճի հիմնական շարժիչ ուժ նշում են երկարատև կառուցվածքային դեֆիցիտը։ Վերջին 12 ամիսների ընթացքում արծաթը թանկացել է գրեթե 50%-ով։ Իրենց բազային սցենարում ռուսական Finam ներդրումային հոլդինգային ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ մետաղը 2025 թվականի չորրորդ եռամսյակում կվաճառվի 44.7-49.8 դոլարի սահմաններում մեկ ունցիայի համար, հնարավոր է հետագա աճ։ Եթե գինը ճեղքի այս միջանցքը և ամրապնդվի վերևում, այն կարող է հասնել 55 դոլարի մեկ ունցիայի համար, կարծում է Finam-ի փորձագետ Նիկոլայ Դուդչենկոն։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
191Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
97Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
133Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
17805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47102.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43702.10.2026, 13:06