Հրահանգ է իջեցվել «օրորոցում» խեղդել ընդդիմադիր ցանկացած նոր ուժի ծնունդ. «Հրապարակ»
![]() 245 Ուրբաթ, 10 հոկտեմբերի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում՝ ձևավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին և հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։ Մեր տեղեկություններով, իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում» խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ, կարևոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի: Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է՝ ՔՊ հրետանին: Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է՝ ազատվել նրանցից, եթե՝ ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։ Իշխանությունն այլևս ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։ Ի դեպ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափանցիկ դառնա կուսակցությունների ֆինանսավորումը: «Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»՝ այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան և կոնսպիրացիայով զբաղվեն»,- հրահանգ իջեցրեց նա։ |

«Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի դեմ հարվածները». Նեթանյահու
7920:10
Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանի ռազմական հոսպիտալին և ԻՀՊԿ-ի շենքին
10219:34
«Հինավուրց ժողովուրդները պետք է շարունակեն գոյություն ունենալ»․ Սյուզան Սիմոնյան
12219:12
«Իրանում հակադրությունը ժողովրդի մի հատվածի և Շիա դավանանքին հարող ղեկավարների միջև է»․ Տիգրան Դավուդյան
11818:18
«Իրանը հյուսիսային հարևաններին զգուշացրել է՝ ցանկացած գործողության դեպքում՝ կտրվի վճռական պատասխան»․ Փույա Հոսսեինի
18617:54
«Անհասկանալի է հայերի համակրանքը Խամենեիի նկատմամբ»․ Կարեն Հեքիմյան
20717:30
«Մի շտապեք Իրանի տապալման հարցում». Վլադիմիր Մարտիրոսյան
22816:42
«Այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը». #ISNA
20216:33
