«Թրամփի պլանը գործնականում «պարտություն» է Իսրայելի համար». Հակոբ Բադալյան
![]() 251 Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ., 03:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իսրայելի կառավարությունը հավանության է արժանացրել Գազայի առնչությամբ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը, որի ստորագրման մասին հայտարարվեց նախօրեին: Ավելի ուշագրավ է այն, որ Իսրայելի լրատվամիջոցների հաղորդման համաձայն, կառավարության նիստը անցկացվել է Թրամպի հատուկ բանագնաց Ուիտկոֆի և Թրամպի փեսայի, նրա նախկին խորհրդական Ջարեդ Քուշների մասնակցությամբ: Սա բավականին ուշագրավ դրվագ է, որ խոսում է թերևս շատ էական բաների մասին: Մասնավորապես այն մասին, որ Թրամպի պլանը գործնականում «պարտություն» է Իսրայելի համար, որովհետև այն ոչ թե ՀԱՄԱՍ-ն ու Գազան վերացնելու մասին է՝ ինչի մասին մտածում ու հավաստիացնում էր Նաթանյահուն ավելի քան երկու տարի ձգվող ռազմական գործողությունների ընթացքում, այլ ըստ էության՝ ՀԱՄԱՍ-ի հաղթանակի: Իհարկե, հաղթանակն այս դեպքում ունի զուտ քաղաքական ենթատեքստային նշանակություն, բայց հարցն այն է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն ոչնչացված չէ երկու տարի տևած արյունալի պատերազմի հետևանքով, այլ հենց ՀԱՄԱՍ-ի հետ է Իսրայելը ստորագրում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, կամ՝ խաղաղության վերաբերյալ, ինչպես քարոզչական նկատառումներով ասում է Թրամպը: Ուիտկոֆի և Քուշների ներկայությունը Իսրայելի կառավարության նիստին, այսպես ասած ռեվիզիայի վկայություն է: Թրամպի բանագնացները ներկա են եղել Իսրայելի կառավարության նիստին, որպես նրա աչալուրջ հայացք, որպեսզի Իսրայելը այդ հարթակում չփորձի այսպես ասած խափանել կամ «խաղեր տալ»: Դա չի նշանակում, որ Նաթանյահուն, և նրա միջոցով իհարկե Թրամպի եվրաատլանտյան հակառակորդները դադարելու են փնտրել պատերազմի նոր ուղիներ, քանի որ հենց պատերազմի միջոցով է, որ կարող են լուծել իրենց քաղաքական հարցերը՝ մեկը Իսրայելի հանրության հետ, մյուսները՝ Թրամի նախագահությանը վերջ դնելու, կամ Թրամպին անուղղակի, բայց աներեր ազդեցության տակ պահելու համար: Այդուհանդերձ, այս փուլում իհարկե Թրամպը հաջողեց, և զգալիորեն թերևս Ռուսաստանի օգնությամբ: Հիշեցնեմ, որ համաձայնագրի ստորագրումից երկու օր առաջ տեղի ունեցավ Պուտին-Նաթանյահու հեռախոսազրույց, իսկ հաջորդիվ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Թրամպի պլանը լավագույնն է, որ կա սեղանի վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եկել է ժամանակը, որ Մայր Աթոռում անցկացնենք հաջորդ պատարագը». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
19614:42
«Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ձեր թիմին հավատարմության երդո՞ւմ է տվել». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
17613:48
«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
26403:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
28002:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
20400:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
536Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
339Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
246Երեկ, 20:00
