Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»
![]() 243 Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում կին պաշտոնյաներն աստիճանաբար դոմինանտ դիրք են զբաղեցնում կառավարական համակարգերում։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարծես անտարբեր կամ չեզոք դիրք է զբաղեցնում նման հարցերում, պաշտպանող հայտարարությունները հաճախ նրբորեն չեզոքություն են դրսևորում։ Նա 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում է աշխատել։ 2014 թվականից 2016թ. դեկտեմբերը Անահիտ Մանասյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։ 2022թ. նոյեմբերից 2023թ. ապրիլ նա աշխատել է որպես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ապա 2023 թվականի ապրիլից դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Բացի կենսագրությունից՝ հարուստ է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։ Համաձայն Անահիտ Մանասյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նա 1995 և 2015 թվականներին ձեռք է բերել բնակարաններ Երևանում։ Մանասյանը 2017 թվականին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականն էր և Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, գնել է Ford մակնիշի մեքենա։ ՄԻՊ-ի բանկային ավանդները կազմել են 9,7 հազար եվրո, 9,4 հազար դոլար, 10,9 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 50 մլն դրամ, 23,9 հազար եվրո, 652 դոլար։ Մանասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, 3,4 հազար եվրո, 6,6 հազար դոլար։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» կազմել է 865 հազար 715 դրամ եւ 324 հազար դրամ, իսկ «ԱԿԲԱ» բանկից ստացվածը՝ 81 հազար 668 դրամ»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
