«ՔՊ-ն Մեխակյան Արգիշտիին անգործ չի թողնի, պարտությունից հետո ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»․ Բաբկեն Հարությունյան
![]() 203 Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 10:06 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիում ընտրություններից առաջ հիշում ենք ինչ քարոզչական շոուներ էր անում իշխանությունը, բայց մինչ դրան անդրադառնալը հիշենք, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Վաղարշապատի ընտրություններին ՔՊ թեկնածու, համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Եղել է Էջմիածնի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր, Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի մարզպետի տեղակալ, մարզպետ։ Այդ ողջ ժամանակահատվածում ինչ ակտիվություն կամ ավելի ստույգ՝ պասիվություն, է ցուցաբերել Մեխակյանը՝ տեսանելի է եղել շատերին, իսկ հիմա, ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի պարտականությունների անվան տակ այցելում է բակեր, հանդիպում արցախցիներին, մշակութային միջոցառումների մասնակցում և այլն։ Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նախկին բոլոր պաշտոններում եղած ժամանակ այդքան ակտիվ և հրապարակային գործունեություն չէր իրականացնում։ Այստեղից էլ բխում է հարցի պատասխանը՝ առջևում ընտրություններ են, և ոչ ավելին։ Աղբյուրը` Բաբկեն Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
