Երեխան պատմել է, թե ինչու է տանից հեռացել
![]() 259 Կիրակի, 12 հոկտեմբերի, 2025 թ., 10:54 Երեկ՝ հոկտեմբերի 11-ին ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ շարունակ ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և երեկ պարզել են՝ որտեղ է գտնվում երեխան ու կարողանում են բացատրական աշխատանքների արդյունքում ճշտել երեխային գտնվելու վայրը: Համայնքային ոստիկանները ժամանում են նշված վայր, որտեղից էլ տղային տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
