Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 157 մլն եվրոյով տուգանել Է Gucci-ին, Chloé-ին և Loewe-ին

Եվրոպական հանձնաժողովը խոշոր տուգանքներ է սահմանել Gucci, Chloé և Loewe շքեղ ապրանքանիշերի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ԵՄ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը։
Նշվում է, որ երեք ընկերություններն էլ միջամտել են իրենց արտադրանքը վաճառող անկախ խանութների և առցանց հարթակների առևտրային գործունեությանը։ Ընկերությունները համաձայնել են կարգավորող մարմնի որոշմանը։
Ամենամեծ տուգանքը՝ 120 միլիոն եվրո, պետք է վճարի Gucci-ն, որը ֆրանսիական Kering կոնգլոմերատի մասն է կազմում։ Ֆրանսիական Chloé նորաձևության տունը պարտավոր է վճարել 20 միլիոն եվրո, իսկ իսպանական Loewe ապրանքանիշը՝ մոտավորապես 18 միլիոն եվրո։ Այս գումարներն արդեն կրճատվել են, քանի որ երեք ընկերություններն էլ համագործակցել են հետաքննության մեջ, նշել է Եվրոպական հանձնաժողովը։
Բրյուսելի պաշտոնյաների խոսքով՝ Gucci-ն, Chloé-ն և Loewe-ն գործել են անկախ, բայց նմանատիպ ձևերով։ Մասնավորապես, նրանք արգելել են այլ խանութներին շեղվել առաջարկվող գներից, սահմանել առավելագույն զեղչերի սահմանաչափեր և սահմանել վաճառքի ժամկետներ։ Որոշ դեպքերում նրանք արգելել են մանրածախ առևտրականներին առաջարկել որևէ զեղչ ապրանքների, այդ թվում՝ պայուսակների, հագուստի, կոշիկների և զարդերի վրա, հավելել է Եվրոպական հանձնաժողովը։
Ըստ Եվրոհանձնաժողովի հայտարարության՝ Gucci-ն և Loewe-ն խախտում էին ԵՄ հակամենաշնորհային կանոնները 2015 թվականից, իսկ Chloé-ն՝ 2019 թվականից։ Երեք ընկերություններն էլ դադարեցրել են իրենց անօրինական գործունեությունը, այն բանից հետո, երբ Եվրոհանձնաժողովի քննիչները 2023 թվականի ապրիլին անսպասելի խուզարկություններ են անցկացրել նրանց գրասենյակներում։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06