«ՀՀ-ում կրկնվում է մոլդովական սցենարը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 207 Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 10:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Առերևույթ սա կարող է ընկալվել որպես քաղաքական գնահատական, բայց իրականում այն քարոզչական հիմք է՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ապագա սահմանափակումներ արդարացնելու համար։ Փաշինյանը քայլ առ քայլ ձևավորում է այն հանրային մթնոլորտը, որտեղ ընդդիմադիր գործունեությունը կարող է ներկայացվել որպես «օտար շահերի սպասարկում»՝ դրանով նախապատրաստելով հող քաղաքական ֆիլտրերի համար։ Այս մեխանիզմը նոր չէ․ վերջին ամիսներին այն կիրառվել է Մոլդովայում՝ Արևմուտքի աջակցությամբ։ Այդ երկրում Սահմանադրական դատարանը արգելեց ընդդիմադիր կուսակցության գործունեությունը՝ «Ռուսաստանի ազդեցության գործակալ լինելու» մեղադրանքով։ Նույն գաղափարական շղթան այսօր նկատելի է նաև Հայաստանում՝ «ժողովրդավարության պաշտպանության» լոզունգի տակ տեղի է ունենում քաղաքական դաշտի մաքրազերծում։ Փաստացի, իշխանությունն ստեղծում է նոր մոդել, որտեղ ընդդիմությունն այլևս ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ՝ վտանգ, որը պետք է «զսպել»։ Սա ոչ թե ինքնիշխանության ամրապնդում է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ՝ ժողովրդավարության ինստիտուցիոնալ քայքայում։ Հայաստանը կանգնած է վտանգավոր սահմանագծի առաջ․ եթե այս խոսույթը վերածվի քաղաքական պրակտիկայի, մեր երկիրը կմտնի վերահսկվող «ընտրական ավտորիտարիզմի» փուլ»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
