«Կարևոր ֆիգուր է․ նման սկզբունքային տղեն չէր կարող լինել ազատության մեջ»․ Նորայր Հակոբյան
![]() 382 Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ., 21:06 «Որպես իրավաբան, իհարկե, սպասելի չէր, մենք սպասում էինք արդարացման որոշման։ Բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներով սպասելի էր, որ նմանատիպ որոշում կլինի»,- այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը՝ հավելելով, որ նույնիսկ մեղադրական դատավճռի դեպքում պետք է լիներ նվազագույն սահմանում, ոչ թե առավելագույն։ «Հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ՝ մի կողմ դնելով գործի ոչ իրավական մասը, 4 անչափահաս երեխաների հայր լինելը, իրենց մատնանշած ժամանակահատվածից հետո վերընտրված համայնքի ղեկավար լինելը և մի շարք այլ հանգամանքներ, նրանք այնպիսի դատավճիռ կարդացին, որով զրկեցին նրան ազատությունից և դատապարտեցին 6 տարի 3 ամիս․ սա ուղղակի աբսուրդի ժանրից է»,- նշել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ Դավիթ Համբարձումյանը քմծիծաղով ու հեգնանքով է վերաբերվում իր դեմ կայացված դատավճռին։ «Նա վստահ է, որ իր պայքարը հաջողությամբ է ավարտվելու։ Յուրաքանչյուր խելամիտ դատողություն ունեցող մարդու համար հասկանալի է, որ նրան պարզապես մեկուսացնում են առաջիկա ընտրական և քաղաքական գործընթացներից։ Դավիթ Համբարձումյանը ՀՀ-ում կարևորագույն ֆիգուր է թե՛ համապետական, թե՛ համայնքային ընտրություններում, և նման սկզբունքային տղեն չէր կարող լինել ազատության մեջ»,- հավելել է Հակոբյանը։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
