«Քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված է, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում». Նիկոլ Փաշինյան
![]() 233 Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 11:36 «Մեր հաջողության մեծագույն պատմությունը 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը: Այդպիսով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,- «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» թեմայով համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ներկա մարտահրավերներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանցից մեծագույնը և հիմնարարն այն է, որ խաղաղությունը տարօրինակ և անծանոթ է հնչում: «Պետք է արձանագրենք, որ խաղաղությունն անծանոթ հասկացություն և միջավայր է ՀՀ-ի ու Ադրբեջանի համար: Մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ երբեք չենք առնչվել: Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, իսկ սոցիալ-հոգեբանական առումով խնդիր կա: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործարքի էությունը հետևյալն է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները, իրականացնում են դելիմիտացիա և հանգիստ են թողնում միմյանց»,- նշել է Փաշինյանը և հավելել. «Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում: Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
