Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գիշերը 9 բալանոց երկրաշարժ էր քաղաքական դաշտում»․ Վահան Բաբայան

«Գիշերը 9 բալանոց երկրաշարժ էր քաղաքական դաշտում»․ Վահան Բաբայան
138
Այսօր, 15:00

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիշերը 9 բալանոց երկրաշարժ էր քաղաքական դաշտում
Շուրջ յոթ ժամ տասնյակ հազարավոր մարդիկ լսեցին նախագահին, սա այն դեպքում երբ նույն ժամին մեկ այլ հարցազրույց հեռարձակվեց, բայց նյուզֆիդում միայն Սերժ Սարգսյանն է:
Նույնիսկ Փաշինյանի գիշերային և առավոտյան գրառումները չստվերեցին Սարգսյանի հարցազրույցը: Ինչպես միշտ ամեն բան յուրահատուկ էր:
Պատմություն, բացահայտում և կուտակված հարցերի մասին լուրջ բովանդակալից պատասխաններ, սա տարվա հարցազրույց էր միանշանակ:
Ձևաչափն էլ բացառիկ էր, դեռ շատ է խոսվելու այս պատմական հարցազրույցի մասին»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան