«Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, հերթական հարվածն է ՀՀ անվտանգությանը»․ Լևոն Զուրաբյան
![]() 335 Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 19:18 «Ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ Փաշինյանը պատրաստվում է, և նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այսպես կոչված՝ երեք անկլավները՝ Տիգրանաշենը և Տավուշի շրջանի անկլավները։ «Դա շատ վտանգավոր զարգացում է, ու հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի դիկտատը՝ Հայաստանի նկատմամբ․․․ Այդ ադրբեջանական անկլավները մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա են, ու պարզվելու է, որ մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը, կարծում եմ, շատ վտանգավոր է, իսկ Արծվաշենը կտրված կղզյակ է, որը ստրատեգիական որևէ խնդիր չի առաջացնում Ադրբեջանի համար։ Հետևաբար այս անվստահության և կոնֆլիկտայնության պայմաններում, եթե մենք գնանք նման փոխանակման, դա էապես խփելու է Հայաստանի անվտանգությանը ու ստրատեգիական շահերին,- նշեց Զուրաբյանը հավելելով, որ ինքը երկու լուծման տարբերակ է տեսնում՝ «Հնարավոր մեկ լուծումը անկլավները փոխանակելն է․ այդ անկլավների տարածքային գումարը մոտավորապես նույն է՝ 38-42 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, այսինքն՝ կամ պետք է փոխանակել, կա՛մ այդ հարցը պետք է հետաձգել շատ երկարաժամկետ առումով և զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով։ Միգուցե տասնամյակներ հետո մենք կարող ենք անդրադառնալ այդ հարցին»-հավելեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը հերթական հարվածն է Հայաստանի անվտանգությանը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
11416:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
20513:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
16611:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
34002:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
26500:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
224Երեկ, 23:54
«Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնն անել Բաքվում»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 23:42
«Հայաստանում ձևավորվում է գողական «արդարադատության» համակարգ»․ Պետրոս Մակեյան
207Երեկ, 22:18
