Գնացքով Հայաստան ուղարկված փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի հացահատիկից

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում կարդում ենք. «Ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքը ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Մոտավորապես 1000 տոննա տեղափոխող 15 վագոնից բաղկացած գնացքը հաջողությամբ փորձարկել է Ղազախստանից Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով անցնող նոր լոգիստիկ երթուղին: Այս տարանցիկ միջանցքը կարող է ի վերջո դառնալ ղազախական հացահատիկի և այլ բեռների մշտական ուղին դեպի Երևան մատակարարելու համար։
Այրումի սահմանային կայարանում գնացքը դիմավորել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, «NC Food Contract Corporation» ԲԲԸ-ի կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը։
Տոբիլբեկ Օմարովը նաև հավելել է, որ Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը պատրաստ է ամսական հայ սպառողներին մատակարարել մոտավորապես 15,000-20,000 տոննա հացահատիկ։
Հոկտեմբերին Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատորը ստորագրել է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր հայ սպառողներին հացահատիկի մատակարարման համար։ Փորձնական խմբաքանակը բաղկացած է 4-րդ կարգի հացահատիկից, որը կարող է օգտագործվել որպես ընդհանուր նշանակության ալյուր, նաև՝ կենդանիների համակցված կեր արտադրելու համար։
Միևնույն ժամանակ, Ղազախստանը հնարավորություն ունի արտահանելու տարբեր կարգի հացահատիկ, այդ թվում՝ կոշտ ցորեն և բարձր սպիտակուցային ցորեն (hi-pro):»:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
18117:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9416:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
13009:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
175Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
191Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43502.10.2026, 13:06