«Կյանքի խոսք» եկեղեցում կինը դանակահարել է մորաքրոջը

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ-ին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Տուժածը տեղափոխվել է «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
42Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
89Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
192Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
326Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
486Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
329Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
25820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
24920.07.2026, 23:36