Բուլղարիան ունի 35 օրվա բենզին և 50 օրվա դիզվառելիք

Բուլղարիան մտահոգված է վառելիքի մատակարարման հնարավոր խափանումներով՝ կապված ռուսական «Լուկոյլ» ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, որը տիրապետում է երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանին և նավթի տեղափոխման ու պահեստավորման հիմնական ենթակառուցվածքներին, հաղորդում է Reuters-ը։
Բուլղարիայի պետական պահուստների գործակալության նախագահ Ասեն Ասենովը հայտարարել է, որ Բուլղարիան ունի 35 օրվա բենզին և 50 օրվա դիզելային վառելիք։ Բուլղարիայի հում նավթի և նավթամթերքի պաշարների գրեթե կեսը պահվում է երկրի սահմաններից դուրս, և դրանց ներմուծումը «Լուկոյլ»-ին պատկանող ենթակառուցվածքների միջոցով կենթարկվի պատժամիջոցների նոյեմբերի 21-ից հետո։
Էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը ընդգծել է, որ առկա պաշարները երկար չեն տևի, ուստի նա «մշտական կապի մեջ է» ամերիկյան կողմի հետ և բանակցություններ է վարում հնարավոր արտոնության շուրջ, որը թույլ կտա «Լուկոյլ»-ի կողմից վերահսկվող նավթավերամշակման գործարանին շարունակել աշխատանքը պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո։
Բուլղարիան նախկինում սահմանափակել է վառելիքի արտահանումը ԵՄ երկրներ՝ վախենալով պակասից։ Ավելին, Սոֆիան միաժամանակ պատրաստվում է վերահսկողություն ստանձնել «Լուկոյլ»-ին պատկանող նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ այն նոր սեփականատիրոջը վաճառելու, օբյեկտը պատժամիջոցներից հանելու և դրա անվտանգությունն ամրապնդելու համար։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
18117:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9416:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
13009:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
175Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
191Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43502.10.2026, 13:06