Կոտայքի մարզում հյուրատան լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել

Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։
Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ երեխան ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցում իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
42Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
89Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
192Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
326Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
486Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
329Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
25820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
24920.07.2026, 23:36