Սևանա լճում հայտնաբերվել է կնոջ մարմին

485
Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ., 15:18
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։
Ինչպես հայտնում է գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին էլ հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
42Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
89Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
192Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
326Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
486Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
329Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
25820.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
24920.07.2026, 23:36