Նոր նախագծով ԱՄՆ-ն 500% սակագներ կսահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլն

ԱՄՆ-ի Քոնգրեսը, ստանալով նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը, սկսում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա աշխատանքը։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։
«Ես շատ ուրախ եմ, որ Քոնգրեսը, նախագահ Թրամփի աջակցությամբ, կաշխատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի վրա, որն ունի երկկուսակցական ճնշող աջակցություն»,- գրել է նա։
Գրեհեմը նշել է, որ այս օրինագիծը, եթե հաստատվի, թույլ կտա Սպիտակ տանը կիրառել «երկրորդական պատժամիջոցներ և սակագներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել էժան ռուսական նավթ և գազ»։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է ԱՄՆ-ի Քոնգրեսի անդամների կողմից առաջարկվող օրինագծին, որը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ։
Լինդսի Գրեհեմը պատրաստել է Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Մասնավորապես, օրինագիծը առաջարկում է 500% սակագներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18