«Էսօր քաղաքականության համար եմ բանտում, էդ թուղթն ի՞նչն է, որ փաստաթղթերի միջից չհանեին». Վարդան Ղուկասյան
![]() 409 Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 19:36 «90 տոկոսով քաղաքն ավերված էր, հրապարակներում շենք-շինություններ են կառուցվել, իմ օրոք 40 հազար տնակ է հեռացվել, իմ օրոք կառուցվել է 17 հազար բնակարան, իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, բացի Երևանից, մասնավորը այդքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Մեր նպատակն է եղել քաղաքը կառուցել»,- այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Մինչև այսօր, որ ես դուրս եմ եկել 2012 թվականից, ընդամենը 15 թե 20 շինթույլտվություն են տվել։ Հիմա, որ եկել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են՝ քաղաքը կառուցվում է։ Այսինքն՝ մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել, 1-2 մետր այս կողմ, այն կողմ, մեզ համար արժեք չի եղել, որովհետև այդ 60 հոդվածը, որ իրենք դոգմա են վերցնում, կարող է փոխել քաղաքապետարանը, 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է, հատակագծի տերը քաղաքապետարանն է, և քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Հիմա հարց եմ տալիս. քաղաքի գլխավոր հատակագիծը ո՞ր կաբինետում է եղել, ո՞վ է գլխավոր հատակագիծը վերջնական նայում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը և ճարտարապետը։ Դա նույնությամբ գտնվել է կադաստրում․ կադաստրը երբ որ հողահատկացում էր անում, նայում էր քարտեզը և ասում՝ սա մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետև դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը․․․ Հիմա ես պարոն դատախազին ասում եմ՝ նմանատիպ գրություններ կա՞ն թղթերի մեջ, թե՞ ոչ։ Ինքը ասում է՝ չկա։ Իսկ ես բարձրաձայն ասում եմ՝ դիտավորյալ թղթերը միջից հանել են, ո՞վ է տարել։ Այսօր քաղաքականության համար մենք գտնվում ենք բանտում, այդ թուղթը միջից հանելը վայրկյան է, ո՞վ է դրա տերը, որտեղից պիտի մենք գտնենք»,- նշեց Ղուկասյանը։ |

«Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5217:06
«Սումգայիթի ոճրագործությունից 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը չի փոխվել»․ Տաթևիկ Հայրապետյան
8316:48
«Ադրբեջանն իր ողջ ռեսուրսն ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար»․ Տիգրան Աբրահամյան
9116:36
«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT
13216:25
«Կցանկանայի առաջարկություն անել Աննա Հակոբյանին». Վահե Մովսիսյան (տեսանյութ)
25015:00
«Ռուսաստանը չի հաղթում, իսկ Ուկրաինան չի պարտվում». Զելենսկի (տեսանյութ)
23614:18
««ՀայաՔվե»-ն ու «Միասնության թևեր»-ը միասնաբար հանդես կգան ընտրություններին
12714:18
«38 տարի առաջ այս օրը ցեղասպան քաղաքականության սկիզբն էր»․ Մետաքսե Հակոբյան
17314:00
