Մադագասկարի պալատի գաղտնի սենյակում հայտնաբերվել է 300 կիլոգրամանոց զմրուխտի հանքաքար

Մադագասկարի նոր իշխանությունները մայրաքաղաք Անտանանարիվուի նախագահական պալատում հայտնաբերել են 300 կիլոգրամանոց թանկարժեք քար, հաղորդում է Madagascar Tribune-ը։
Ըստ հանքարդյունաբերության նախարար Կարլ Անդրիամպարանիի՝ քարը զմրուխտ պարունակող ապարե մեծաբեկոր է։ Այս հանքային գանձը պահվում էր պալատի գաղտնի սենյակում 2009 թվականից ի վեր, և որևէ գործողություն չէր ձեռնարկվել այն գնահատելու կամ մշակելու համար, նշում է թերթը։ Մադագասկարի նոր ղեկավար գնդապետ Միքայել Ռանդրիանիրինան անձամբ այցելել է պալատ՝ հայտնաբերումը ստուգելու համար։ Նա հայտարարել է, որ պետությունը քննարկում է քարը վաճառելու հարցը՝ գանձարանը համալրելու և սոցիալական նախաձեռնություններին աջակցելու համար։ Ենթադրվում է, որ «հավաքորդական քար» դասակարգված զմրուխտը կարող է գրավել միջազգային ներդրողներին։
Իշխանությունները նախատեսում են անցկացնել տեխնիկական վերլուծություն՝ քարի գեմոլոգիական որակը, մաքրությունը և կտրման ներուժը գնահատելու համար։ Ֆինանսական գնահատում կկատարվի նաև միջազգային շուկայում դրա իրական արժեքը որոշելու համար։ Սեպտեմբերի վերջին ջրի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով սկսված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրին տասնյակ մարդկանց մահվան, Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան փախել է երկրից։ Հոկտեմբերի 14-ին գնդապետ Միքայել Ռանդրիանինան հռչակվել է պետության ղեկավար։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06