Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հեռանկարները

CNBC-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հեռանկարները։
«Ես վաղը հեռախոսազրույց կունենամ պարոն Պուտինի հետ և հույս ունեմ բանակցություններ վարել հացահատիկային միջանցքի վերաբերյալ»,- ասել է նա Յոհաննեսբուրգում կայացած մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ Անկարան զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում և հույս ունի, որ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության ամրապնդմանը՝ միավորելով Եվրոպան, Աֆրիկան և մի շարք այլ երկրներ։
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «մենք արդեն անցել ենք ճանապարհի մի մասը, բայց ինչ-որ կերպ այս գործընթացը խափանվել է»։
Էրդողանը հավելել է, որ մտադիր է կրկին բարձրացնել այս հարցը Ռուսաստանի ղեկավարի հետ. «Հետևաբար, երբ խոսեմ պարոն Պուտինի հետ, կխնդրեմ նրան թույլ տալ ինձ սկսել այս գործընթացը, քանի որ կարծում եմ, որ դա բոլորի օգտին կլինի»։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը ստորագրվել է 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից (ՄԱԿ-ի միջնորդությամբ)։ Այն նախատեսում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում Սև ծովով, միաժամանակ բացելով դուռը ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի պարզեցված մատակարարումների համար: 2023 թվականին Ռուսաստանը կասեցրեց իր մասնակցությունը համաձայնագրին՝ մեղադրելով Արևմուտքին «ռուսական գյուղատնտեսական արտահանման սահմանափակումները վերացնելու իր պարտավորությունները չկատարելու» և Ուկրաինային «Սև ծովը ռազմական նպատակներով օգտագործելու» մեջ՝ «հացահատիկային գործարքի» քողի տակ»:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18