Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Թբիլիսիի հայկական հետքերի մասին հրապարակումը «հուզել է» բարեկամ երկրի ժողովրդի որոշ ներկայացուցիչների». Հրաչյա Պապինյան

«Թբիլիսիի հայկական հետքերի մասին հրապարակումը «հուզել է» բարեկամ երկրի ժողովրդի որոշ ներկայացուցիչների». Հրաչյա Պապինյան
72
Այսօր, 00:06

Գրող, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանի գրառումը․ «Ցավով պետք է ասեմ, որ Նարանի Թբիլիսիի հայկական հետքերի մասին հրապարակումը «հուզել է» բարեկամ երկրի ժողովրդի որոշ ներկայացուցիչների, որոնք ակնհայտ տկար են պատմական իրադարձությունների, սեփական ժողովրդի պատմության իմացությամբ և պարբերաբար հայտարարում են, թե հայերը եկել-լցվել են Թիֆլիս պարզապես լավ կյանքի, աշխատելու, այն էլ միայն շինարարության ոլորտում։ Չվիճելով որ որոշակիորեն դա կարող է ճշմարիտ լինել, պետք է ասեմ, որ հայերը թե Վրաստանում և թե Թիֆլիսում առավել մեծ քանակներով հայտնվել են բռնագաղթերի արդյունքում, սկսած վաղ միջնադարից, վրաց նոր պետականության հզորացած թագավորների, կամ Վրաստանը տիրապետող մոնղոլ, արաբ, պարսիկ սատրապների կողմից, ընդհուպ մինչև Հերակլ II: Հայերի մի մեծ մասին այստեղ է քշել Հերակլ 2-ը, որի ավանտյուրան 18-րդ դարում այն է, գրավել Երևանի խանությունը, անհաջողւթյան մատնվեց։ Նա երկու անհաջող արշավանք կատարեց Երևանի խանության վրա ։ Համոզեց Երևանի և արարատյան դաշտավայրի հայերին, որ օգնեն իրեն, խանությունը միացնել Վրացական թագավորությանը։ Հայերը Եևանի խանությունում քրիստոնյա լինելու և այլ տեսակի հարկ էին վճարում պարսիկ խանին, կային այլ բռնաճնշումներ ևս, ուստի որոշեցին օգնել վրացիներին, որպիսզի քրիստոնեական երկրում ապրեն և մանավանդ Հերակլ 2-ը խոստանում էր ,,Նյու Վասյուկի,, դարձնել Երևանի խանությունը։ Սակայն կարճ ժամանակ անց խանը օգնություն ստացավ Իրանից և Հերակլը երկու անգամն էլ փախավ Արարատյան դաշտից իր հետ Վրաստան տանելով մոտ 60 000 հայերի, խաբելով, թե հաջորդ տարիներին ինքը կգրավի Երևանը և հայերը ետ կվերադառնան։ Հայերը նաև վախեցան խանի վրեժխնդրությունից, իսկ Հերակլը ցանկանում էր իր ետևից անապատ՝ վառված հող թողնել Երևանի խանին։ Վրաստան գնալուն ընդիմացող բոլոր հայերին վրացիները սրի քաշեցին, գյուղերը թալանեցին ու ավերեցին, հրդեհեցին։ Թալանվեց անգամ Սուրբ Էջմիածինը ու այսպիսով Հերակլը 60 000 հային տեղավորեց Լոռիում, Թիֆլիսում և Կախեթում, պետության կողմից որևէ կերպ չաջակցելով իր իսկ պատճառով փախստական դարձած հայերին։ Երևանի խանությունը ռուսները նվաճեցին միայն 50 տարի անց, սակայն հայերի մեծ մասը մնաց Վրաստանում, ծանր աշխատանքով նրանք արդեն Թիֆլիսի լերկ սարալանջերին ու քարակռերում, Լոռիում, Կախեթիում նոր տուն էին կառուցել։ Բացի այդ արդեն նոր սերունդ էր հասունացել, որ չգիտեր Երևանի տեղը։ Միայն Լոռիում տեղավորված հայերի մի մասը ետ գնաց Արարատյան դաշտավայր։ Այս պատմական անցքի հետ է կապված Աբովյանի հերոսի՝ Աղասու կապը Լոռու հետ։ Չեմ ուզում մասնագետ ներկայացնել ինձ, բայց գուցե նաև դա է պատճառը, որ Լոռու բառբառը Արարատյան բառբառի ենթատեսակ է, գուցե»։

Աղբյուրը`   Հրաչյա Պապինյան