Թրամփը Մեքսիկային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի նկատմամբ 5%-ի չափով մաքսատուրք կսահմանի՝ ջրի մատակարարման պայմանագիրը խախտելու պատճառով։ Այս մասին նախագահը գրել է՝ Truth Social-ում։
«Այս պահին Մեքսիկան չի արձագանքում (ԱՄՆ-ի հարցումներին-խմբ.), և սա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, ովքեր արժանի են այդքան անհրաժեշտ ջրին։ Ահա թե ինչու եմ ես պատրաստել փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Մեքսիկայի նկատմամբ 5% մաքսատուրք սահմանել, եթե այդ ջուրն անհապաղ չմատակարարվի»,- գրել է Թրամփը։
Ինչպես The Washington Post-ը հայտնել է 2024 թվականի մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտել է պայմանագիրը՝ «դիմադրելով ԱՄՆ-ի ջրի մատակարարման իրականացմանը», քանի որ ինքը նույնպես տառապում է երաշտից։
Երկրները 1944 թվականին ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Մեքսիկան համաձայնել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ Ռիո Գրանդե գետի ավազանից ԱՄՆ ուղարկել մոտավորապես 2.2 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ ԱՄՆ-ն համաձայնել է Կոլորադո գետից հակառակ ուղղությամբ ուղարկել 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
41525.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
25925.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
26425.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
48525.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
52324.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
58024.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
25924.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
28024.09.2026, 13:54