Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը

Հոնկոնգի Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը գերազանցել է 5 միլիարդ հոնկոնգյան դոլարը (642 միլիոն ԱՄՆ դոլար), հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով աղետների գնահատման մասնագետներին։
Հրդեհը սկսվել է նոյեմբերի 26-ին և ամբողջությամբ մարվել է երկու օր անց՝ նոյեմբերի 28-ին։ Հրդեհը ոչնչացրել է 1736 բնակարան՝ բնակիչների ունեցվածքի հետ միասին։ Մոտ 5000 մարդ մնացել է անօթևան։ Համալիրը ներառում էր մոտ 2000 բնակարան և բաղկացած էր ութ բարձրահարկ շենքերից, որոնցից յոթը վնասվել էին հրդեհից։
Գնահատականը չի ներառում քաղաքային սգո ժամանակահատվածում միջոցառումների չեղարկման հետ կապված վնասները։
Այս հրդեհը Հոնկոնգի պատմության մեջ բնակելի շենքերի ամենամահացու հրդեհն էր։ Նախկինում նմանատիպ ողբերգությունը 1996 թվականի Գարլի շենքի հրդեհն էր, որը խլել է 41 մարդու կյանք։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06