ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերին բռնագրավել է երրորդ նավթատարը

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի ուժերը Վենեսուելայի ափերին բռնագրավել են ևս մեկ նավթատար։
Բռնագրավված Bella 1 նավթատարը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է։ Գործակալությունը նշում է, որ բռնագրավումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի առավոտյան «սուպերտանկեր» Centuries-ի և դեկտեմբերի 10-ին Skipper-ի բռնագրավումից հետո։
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը որակեց՝ որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Նա հրամայեց լիարժեք և ամբողջական ծովային շրջափակում սահմանել Վենեսուելայի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատարների նկատմամբ։
The Wall Street Journal-ը նախկինում հայտնել էր, որ Թրամփը հեռախոսով խոսել է Մադուրոյի հետ, նախքան Վաշինգթոնի կողմից նրա և նրա շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Աղբյուրները պնդում են, որ ամերիկացի առաջնորդը փաստացի վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին՝ նրան հրահանգելով լքել երկիրը։ Դեկտեմբերի 8-ին The Washington Post-ը հայտնել է, որ Մադուրոն մտադրություն չունի լքելու Վենեսուելան։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
240Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
158Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
138Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68722.10.2026, 02:06