Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Քաղբանտարկյալների թվի ավելացմամբ և ռեպրեսիաների խորացմամբ հնարավոր չէ երկիր կառավարել». Վահագն Սարոյան

«Քաղբանտարկյալների թվի ավելացմամբ և ռեպրեսիաների խորացմամբ հնարավոր չէ երկիր կառավարել». Վահագն Սարոյան
117
Այսօր, 02:06

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քաղբանտարկյալների թվի ավելացմամբ և ռեպրեսիաների խորացմամբ հնարավոր չէ երկիր կառավարել․ դա չի բերում կայունության, այլ վերածվում է պետական «տնաքանդության»՝ քայքայելով վստահությունը, պառակտելով հասարակությունը և խարխլելով պետականության հիմքերը։
Հայաստանում օրեցօր ավելանում է քաղբանտարկյալների թիվը միայն նրա համար, որ այս իշխանությունները քննադատությունը հայտարարել են «հանցագործություն», իսկ այլ կարծիք ունենալը՝ վտանգ իրենց իշխանության համար։
Համաձա՞յն եք, որ երբ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունն ու լեգիտիմությունը, անցնում է ծայրահեղ գործելաոճի, օրինակ՝ քաղաքական խնդիրների լուծումը պատկերացնում է, միայն քրեական գործերով ու կալանքներով։ Ինչն էլ որ հետևողականորեն անում է գերազանցիկի ջանասիրությամբ՝ առանձին թիրախ դարձնելով Եկեղեցին ու անկախ խոսքը։
Հայ Առաքելական Եկեղեցին և ազատ մտածող անհատները միշտ եղել են ազգային ինքնության ու դիմադրողականության հենասյուները։ Դրանց դեմ այսօր տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, ինչի նպատակը մեկ բան է՝ վախի մթնոլորտ ձևավորել հասարակության մեջ․ «լռեք, հակառակ դեպքում հերթը ձեզ կհասնի»։
Սա ճգնաժամի մեջ գտնվող իշխանությունների դասական գործելաոճ է»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան