Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վարչապետին բնութագրող «անմեղսունակ» բառի համար իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման». Լևոն Զուրաբյան

«Վարչապետին բնութագրող «անմեղսունակ» բառի համար իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման». Լևոն Զուրաբյան
97
Այսօր, 16:12

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր:
Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»:
Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է:
Քրեական օրենսգիրքը նկարագրում է «անմեղսունակությունը» որպես հոգեկան հիվանդագին վիճակ, որի հետևանքով անձը չի կարող «գիտակցել իր գործողության (անգործության)» վտանգավորությունը կամ կառավարել այն»:
Սովորական քաղաքական բառամթերքում «անմեղսունակ» ենք անվանում նրանց, ովքեր այնքան տգետ են և անհավասարակշռված, որ անգամ պատկերացում չունեն իրենց գործողությունների կործանարար հետևանքների մասին:
Հիմա ինքներս մեզ մի քանի հարց տանք:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը, որով խաղաղություն էինք հաստատում, պահպանելով Արցախը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ, հրաժարվում է բանակցություններից, ինչի հետևանքով հայտնվում ենք կործանարար պատերազմի մեջ և ջարդուխուրդ լինում, կորցնում Արցախը, ստանում մարդկային և տարածքային սարսափելի կորուստներ:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որն իր իսկ խոստովանությամբ, իրեն «գժի տեղ է դնում» Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի առաջ, մերժում է Արցախի ամրապնդմանն ուղղված 5 միլիարդ դոլարի աջակցության առաջարկը, իսկ հետո հրճվանքով պարծենում է լրագրողների առաջ իր այդ «գժական» կեցվածքի համար:
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը, լինելով վարչապետ, այնպիսի ԱՆՊԱՐԿԵՇՏ և ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ արտահայտություններով հանդես է գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված իր հանրային արշավում, որ անգամ իր իսկ ստեղծված ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոնների խախտում է արձանագրում իր հրապարակային խոսքում, իսկ ինքը վարչապետը, պատասխանելով հանձնաժողովին, ներողություն խնդրում իր արտահայտությունների համար և ընդունում, որ «էմոցիաների կառավարման» հետ խնդիրներ ունի»:

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը
Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան