«ԱՄՆ-ն ՀՀ-ի ընտրական պրոցեսի ընթացքում չի ունենա դեսպան». Հակոբ Բադալյան
![]() 260 Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ., 17:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Միացյալ Նահանգների դեսպան Քվինը հունվարի կեսին կավարտի իր առաքելությունը Հայաստանում, հայտնել է ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնեմ, որ նախօրեին եղավ տեղեկությունը, թե Դոնալդ Թրամպը հետ է կանչում մոտ երեք տասնյակ դեսպանի՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: Փաստացի, խոսքը Բայդենի վարչակազմի ժամանակ նշանակված դեսպանների մասին է: Հիշեցնեմ նաև, որ Վրաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ իր դեսպաններին փոխել է դեռևս մայիս-հունիսին: Հայաստանում ԱՄՆ դեսպանի մասով կա մի հետաքրքիր հանգամանք: Իհարկե դա գուցե չունի ինչ որ առանձնահատուկ նշանակություն, սակայն, եթե հունվարին դեսպանն ավարտում է իր առաքելությունը, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ընտրական պրոցեսի ընթացքում Հայաստանում չի ունենա դեսպան, ներկայացված չի լինի դեսպանի մակարդակով: Համենայն դեպս, նոր դեսպանի նշանակումը կպահանջի ամիսներ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի: Այլ կերպ ասած, կլինի գործերի ժամանակավոր հավատարմատար, ինչը դիվանագիտական ներկայության ցածր աստիճան է, քան դեսպանը: Ի դեպ, գուցե ավելորդ ինֆորմացիա չէ այն, որ ԱՄՆ Հայաստանի ընտրական պրոցեսում դեսպան չի ունեցել 2007-08 թվականներին: Դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ավարտեց պաշտոնավարումը հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող խոսքերի պատճառով, արժանանալով ի դեպ պետքարտուղարության՝ «Կառուցողական անհամաձայնություն» պարգևի»: Ջոն Էվանսը ավարտեց պաշտոնավարումը 2006 թվականին: Դրանից հետո՝ մինչև 2008 թվականի սեպտեմբեր, ԱՄՆ Հայաստանում չի ունեցել դեսպան ու եղել են գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ի դեպ, օրեր առաջ, հենց Ջոն Էվանսն էր հերթական անգամ անկեղծացել՝ օգոստոսի 8-ի վաշինգթոնյան ակտի վերաբերյալ գնահատականի հարցում, փորձագետ Թոմ դե Վաալի մի գրառման ներքո թողնելով մեկնաբանություն, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում «բուլդոզերով անցան Հայաստանի վրայով»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
59Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
87Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
114Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
117Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
156Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
159Երեկ, 18:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
137Երեկ, 18:12
