«Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը»․ Սամվել Կարապետյանի ուղերձը
![]() 246 Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ., 18:12 «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը ընթերցեց շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է․ «․․․Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը: Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները՝ չնշելով «Մեր ձևով» շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը: Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող, լուսաբանող օտարերկյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է: Մեր երկրում դժվար է գտնել այլևս մի սթափ դատողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը: Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները․․․ Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն: Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքայի հետ կռացած բարեկամություն անելով, իրական խաղաղություն չենք ունենա: Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա: Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով՝ դժվար օրերի բարեկամ չենք ունենա: Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը, ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում՝ ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին․․․ Առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր, 2026 թվական, որը պետք է հայ ժողովորդի վերածննդի սկիզբը դառնա: Հաղթելու ենք՝ մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»։ |

«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
59Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
87Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
114Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
117Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
156Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
159Երեկ, 18:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
137Երեկ, 18:12
