Ղազախստանը փոխում է նավթի արտահանման երթուղիները` Նովորոսիյսկի փոխարեն նախընտրելով Բաքուն

Նովոռոսիյսկի մոտ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի ենթակառուցվածքի վրա հարձակումից հետո Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը մտադիր է օգտագործել նավթի արտահանման բոլոր հնարավոր այլընտրանքային ուղիները, հաղորդում է RBK-ն։
«Այլընտրանքային արտահանման ուղիների օգտագործումն ակտիվացել է։ Ուսումնասիրվում և ներդրվում են բոլոր հնարավոր փոխադրման տարբերակները։ Լոգիստիկան ճկուն կերպով կարգավորվում է՝ հիմնվելով ընդունող կողմերի ներկայիս տեխնիկական հնարավորությունների վրա»,- հաղորդել է էներգետիկայի նախարարությունը։
Ղազախստանի մայրուղային նավթատարի օպերատոր «Կազտրանսօիլը» արագ համաձայնության է եկել մատակարարման նոր կարգավորումների շուրջ՝ CPC ենթակառուցվածքին հասցված վնասից հետո։ Արդյունքում, արտահանման որոշ ծավալներ կոնսորցիումի համակարգից վերաուղղորդվել են Սամարա, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշար, իսկ որոշները՝ Չինաստան։
Նախարարությունը բացատրել է, որ օրական արտադրության ծավալների պահպանումը և հնարավոր տնտեսական կորուստների նվազեցումը մնում են առաջնահերթություն։ Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը, իր հերթին, ընդգծել է, որ այլընտրանքային ուղիների հաստատմանը հակառակ, երկիրը չի քննարկում CPC-ից հրաժարվելը՝ հղում անելով կոնսորցիումի համար համեմատելի փոխարինողի բացակայությանը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18