«Փաշինյանի նշած «մեծագույն պարտավորությունը» խաղաղությունն է՝ այն էլ չհաստատված ու չամրագրված»․ Հակոբ Բադալյան
![]() 275 Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 00:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասում է, թե «կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք»: Խոսքը 2021 թվականի կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների մասին է: Եվ ո՞րն է Փաշինյանի նշած «մեծագույն պարտավորությունը»: Խաղաղության դարաշարջանի բացումը: Այդպիսով, նա կառավարության ծրագրից հանում է ըստ էության մնացյալ ամեն ինչ, թողելով միայն «խաղաղության դարաշրջանի բացումը»: Հանում է Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, հանում է Մինսկի խմբի համանախագահության հետ աշխատանք, հանում է «Անջատում հանուն փրկության», հանում է Արցախի ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության ստանձնումը: Այդ ամենը հանում է, տակը թողնելով «խաղաղությունը», այն էլ բացարձակապես չհաստատված ու ոչնչով չամրագրված՝ քարոզչական հայտարարություններից զատ: Դա մոտավորապես նույնն է, որ խոստանաս կառուցել ճանապարհ, բայց միաժամանակ պարտավորվես դա չանել անտառի, ծառերի հաշվին, բայց հետո ծառերը հատելով՝ ճանապարհը կառուցես ու հայտարարես, թե գլխավոր, մեծագույն խոստումը կատարել ես՝ կառուցել ես ճանապարհը: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը «մեծագույն խոստումը կամ պարտավորությունը» կատարել է հատելով «անտառը»՝ այսինքն՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և այդպիսով փաստացի տալով Ադրբեջանին շրջափակում և էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն, հետո քայլ առ քայլ միակողմանի զիջումների է գնացել Հայաստանի հարցում, և այդ «անտառահատման» հետևանքով է «բացվել խաղաղության դարաշրջանը», այն էլ միայն Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև Ադրբեջանը շարունակում է դնել «ծառահատման» պահանջներ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ հարմարվել այդ պահանջներին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
59Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
87Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
114Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
117Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
156Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
159Երեկ, 18:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
137Երեկ, 18:12
