Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել»․ Ոսկան Սարգսյան

«Կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել»․ Ոսկան Սարգսյան
151
Այսօր, 00:42

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը չի կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ հսմայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը 2021 թվականի օգոստոսին ընդունված ծրագրի մեծագույն պարտավորությունը կատարել է, այդ պարտավորությունը Հայաստանի և տարածաշջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Պատերազմով կապիտուլյացված Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության դարաշրջան բացել, նա հերթով կատարում է Իլհամ Ալիևի կողմից իրեն տրված տնսյին առաջադրանքը՝ Հայաստանից մաս-մաս տարածքներ է հանձնել Ադրբեջանին, կրճատել է պարտադիր զինծառայության ժամկետը, դրա արդյունքում կրճատվելու է բանակի թվաքանակը, հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, հրաժարվել է արցախահայության օրինական իրավունքների պաշտպանությունից և այլն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան