Վարույթ՝ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից. «Ժողովուրդ»
![]() 248 Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է․ «Պարբերաբար համալիր ուսումնասիրելով պաշտոնյաների հայտարարագրերը, հաճախակի բացահայտումներ ենք արել, որոնց «հետևից գնալով» հարուցվել են վարույթներ։ ՔՊ-ական Էմմա Պալյանի դեպքում ևս բացառություն չեղավ։ Մասնավորապես, Հանձնաժողովը արձանագրել էր, որ պաշտոնատար անձի 2024 թվականի տարեկան հայտարարագրի հաշվետու տարվա եկամուտների բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է 1,5 մլն ՀՀ դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն նշված չեն եղել՝ փոխարենը այդ դաշտերում գծիկ «-» էր դրված, իսկ «նկարագրություն» դաշտում լրացված էր «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար», «Հայտարարատուի և եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը» դաշտում էլ՝ «բարեկամ»։ Այսինքն փաստացի թաքցված եկածուտ էր: Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022 թվականին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ Հանձնաժողովն այս հանգամանքը ևս քննել է։ Հանձնաժողովը ձեռք բերված և ուսումնասիրված վերը նշված տվյալների հիման վրա արձանագրվել է, որ առերևույթ առկա են Օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ և 2025 թվականի նոյեմբերի 27-ին Էմմա Պալյանին հասցեգրվել է գրություն՝ հրավիրելով Հանձնաժողով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և գործի քննությանը մասնակցելու։ Էմմա Պալյանը հարկ չի համարել մասնակցել և նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել գործի քննությունը։ Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ, սակայն ոչ թե տուգանք, այլ նախազգուշացում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան
59Երեկ, 23:42
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
87Երեկ, 22:48
Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան
114Երեկ, 21:30
«Ճնշման և վտանգ զգալու արդյունքում թոշակները բարձրացրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 20:48
«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
117Երեկ, 19:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
156Երեկ, 19:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
159Երեկ, 18:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
137Երեկ, 18:12
