«ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են Ադրբեջանի տարածքով նոր ապրանքների մատակարարումը». Օվերչուկ

5247
Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ., 13:04
Ռուսաստանը, Ադրբեջանից դեպի Հայաստան հացահատիկի մատակարարումների հետ միասին, քննարկում է նաև պարարտանյութի մատակարարման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք քննարկում ենք նաև այս գծի միջոցով այլ բեռների՝ օրինակ՝ պարարտանյութերի փոխադրման հնարավորությունը»,- ասել է Օվերչուկը՝ «Россия 24»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18