«Հայաստանում գործող ռեժիմը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»․ Իշխան Սաղաթելյան
![]() 288 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 15:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան եթերում նշել է․ «Հայաստանի Հանրապետության այսպես կոչված նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար: Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին: Հիմա հարց ունեմ, պարոն Խաչատուրյան, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին՝ 5000 զոհերի՞, թե՞ 12000 հաշմանդամների համար, ուզում եմ հասկանալ ինչո՞ւ համար եք շնորհակալություն հայտնում՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու, հայաթափելու, թե՞ 150 000 հայ մարդու իր հայրենիքից զրկելու և անտուն թողնելու համար: Լավ ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում, Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 կմ քառակուսի օկուպացնելու համա՞ր, լավ ինչքա՞ն կարելի է, ո՞րն է Ձեր՝ Ալիևին ծառայելու մոտիվացիան: Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամեն ինչը ունի մեկ բացատրություն՝ Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոն է և ամբողջությամբ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Այլ բացատրություն չկա: Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է բացատրել, ինչու է Հայաստանի գործող ռեժիմը միջազգային տարբեր ամբիոններում, հարթակներում ամբողջ աշխարհին Ալիևին ներկայացնում իբրև խաղասեր, խաղաղությանը ձգտող, հետևաբար Հայաստանին և հայ ժողովրդին ագրեսոր: Լավ, ինչո՞ւ է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները Հայաստանի, Արցախի հայ ժողովրդի նկատմամբ: Պարզ պատճառով սրանք վաղուց սպասարկում են այդ երկրների շահերը»: Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
17003:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
24202:06
«Ուրախանում ենք ինչ-որ այցերով, բայց այն, ինչ մեզ սպառնում է, սարսափելի է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
15500:48
«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
25000:42
«Եթե քո տան շանը հարևանները շատ են շոյում, ուրեմն փոխելու ժամանակն է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
201Երեկ, 23:12
«Բրյուսելում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Եվրոհանձնաժողովի մի շարք կառույցներում».#FT
460Երեկ, 18:02
«Հայ ժողովուրդը ոչ մի օտար տիրոջ կարիք չունի, որ ասի՝ ում ընտրի»․ Արմեն Խաչատրյան
177Երեկ, 17:00
«Մինչև հիմա զենքի վրա երդվելը խանգարում է ձեզ առաջ նայելու». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
172Երեկ, 16:48
