«Զանգեզուրի ճանապարհային կապը կհզորացնի Միջին միջանցքի ներուժը». Ուրալօղլու
![]() 364 Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ., 21:18 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային։ Հայտնում է թուրքական Sabah պարբերականը: Ուրալօղլուն մասնավորապես նշել է. «Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի Միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը»։ Ըստ Ուրալօղլուի՝ դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին՝ այլընտրանքային երթուղիներով։ |

«ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են». Հակոբ Բադալյան
6603:06
«Քանի դեռ պետական պաշտոնյաներին նայում եք՝ որպես տերերի, նրանք ձեզ նայելու են՝ որպես իրենց ծառաների». Ոսկան Սարգսյան
10002:06
«Ուրախանում ենք ինչ-որ այցերով, բայց այն, ինչ մեզ սպառնում է, սարսափելի է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:48
«Հայաստանի օրենքը չի արգելում, որ երկքաղաքացին կուսակցության նախագահ լինի». Տիգրան Դավուդյան
16800:42
«Եթե քո տան շանը հարևանները շատ են շոյում, ուրեմն փոխելու ժամանակն է». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
172Երեկ, 23:12
«Բրյուսելում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Եվրոհանձնաժողովի մի շարք կառույցներում».#FT
363Երեկ, 18:02
«Հայ ժողովուրդը ոչ մի օտար տիրոջ կարիք չունի, որ ասի՝ ում ընտրի»․ Արմեն Խաչատրյան
157Երեկ, 17:00
«Մինչև հիմա զենքի վրա երդվելը խանգարում է ձեզ առաջ նայելու». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
152Երեկ, 16:48
