«Վրաստանն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ մաքսակետերի նախագծերի շուրջ»․ Կոբախիձե

6912
Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ., 13:30
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով, այդ նախագծերը տարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ են։
Վարչապետը հավելել է, որ Արևելք-Արևմուտք մայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները և Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը նախատեսված են Վրաստանի դերը Միջին միջանցքի զարգացման գործում ամրապնդելու համար։
Կոբախիձեն նշել է, որ առևտրային ուղիների գլոբալ վերագնահատման պայմաններում Վրաստանը ծառայում է որպես կայունության և լոգիստիկայի տարածաշրջանային կենտրոն:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06