ԵՄ-ն առևտրային խոշոր համաձայնագիր է կնքել Հնդկաստանի հետ

Ամիսներ տևած լարված բանակցություններից հետո Եվրոհանձնաժողովն ազատ առևտրի համաձայնագիր է կնքել Հնդկաստանի հետ, որը զգալի նվազեցնում է ԵՄ արտադրանքի մաքսատուրքերը՝ մեքենաներից մինչև գինի։
Հայտարարությունն արվել է ԵՄ առաջնորդների, այդ թվում՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
Համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է մինչև 2032 թվականը կրկնապատկել ապրանքների արտահանումը Հնդկաստան՝ ԵՄ արտահանումների շուրջ 96 տոկոսով մաքսատուրքերի նվազեցման հաշվին:
Առաջնային շահառուներ կդառնան եվրոպական ավտոարտադրողները, քանի որ Հնդկաստանի մաքսատուրքերը աստիճանաբար կնվազեն 110%-ից մինչև 10%՝ պայմանների կատարման դեպքում։ Մաքսատուրքերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, քիմիական և դեղագործական արդյունաբերությունը, նույնպես գրեթե ամբողջությամբ կչեղարկվեն:
Գինու և ալկոհոլային խմիչքների վրա մաքսատուրքերը կնվազեն 150%-ից մինչև 20-30%։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06