Գերմանիայի Deutsche Bank-ում խուզարկությունները կարող են կապված լինել Աբրամովիչի հետ

Գերմանիայում հետաքննություն է ընթանում երկրի խոշորագույն բանկի՝ Deutsche Bank-ի դեմ: Հնարավոր փողերի լվացման հետաքննության շրջանակներում արդարադատության մարմինները խուզարկություններ են անցկացնում բանկի շենքերում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Բեռլինում, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով Ֆրանկֆուրտի դատախազությանը:
Suddeutsche Zeitung թերթը հաղորդում է, որ հետաքննությունը կարող է կապված լինել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ, ում, ըստ նախկինում հրապարակված նյութերի, Ֆրանկֆուրտի դատախազությունը հետաքննում է երկար ժամանակ:
Հետաքննությունը վարում է Ֆրանկֆուրտի տնտեսական հանցագործությունների դատախազությունը՝ համագործակցելով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի (BKA) հետ: BKA-ի տվյալներով՝ կասկածի տակ են անհայտ պատասխանատու անձինք և բանկի աշխատակիցներ: Հետաքննությունը բխում է Deutsche Bank-ի նախկին գործարար հարաբերություններից արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք իրենք էլ կասկածվում են փողերի լվացման մեջ:
Deutsche Bank-ը հաստատել է հետաքննությունը՝ հայտարարելով իրավապահ մարմինների հետ իր լիակատար համագործակցության մասին: Բանկը նախկինում բախվել է կարգավորող մարմինների մտահոգությունների՝ փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ. մասնավորապես, ֆինանսական վերահսկող մարմինը հատուկ հանձնակատար է ուղարկել վարկային հաստատություն՝ համապատասխան պահանջների պահպանումը վերահսկելու համար:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32703.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
34803.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
102602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
130401.09.2026, 18:06