«Իրանի ներկա ռեժիմը, հավանաբար, ամենաթույլն է պատմության ընթացքում». Մարկո Ռուբիո

Իրանի ներկա ռեժիմը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել, և երկրի տնտեսությունը փլուզման եզրին է: Այս մասին այսօր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա կարծիք է հայտնել, որ ապագայում Իրանում կրկին բողոքի ցույցեր բռնկվեն։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ իրանական ռեժիմի առջև ծառացած հիմնական խնդիրը, ի տարբերություն անցյալում որոշ այլ հարցերի շուրջ տեսած բողոքի ցույցերի, այն է, որ նրանք ոչ մի միջոց չունեն լուծելու այն հիմնական խնդիրները, որոնց մասին բողոքում են ցուցարարները, այսինքն՝ իրենց տնտեսությունը փլուզվում է։ Ռուբիոն պնդել է, որ իրանական տնտեսությունը «փլուզվում է» պատժամիջոցների պատճառով, և քանի որ Իրանը «իր ամբողջ փողն ու ռեսուրսները ծախսում է զենք արտադրելու և ամբողջ աշխարհում ահաբեկչական խմբավորումներ ֆինանսավորելու վրա»։
Լսումների ընթացքում Ռուբիոյին նաև հարցրել են, թե Պետդեպարտամենտի գնահատականներով՝ որքա՞ն մարդ կարող է զոհված լինել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Դե… անկասկած՝ հազարավոր»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
16617:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
8916:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
12609:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
172Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
190Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46802.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43402.10.2026, 13:06