Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Զինված «ռազբորկա»-ն դառնում է «սովորականութուն»»․ Հակոբ Բադալյան

«Զինված «ռազբորկա»-ն դառնում է «սովորականութուն»»․ Հակոբ Բադալյան
78
Այսօր, 15:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ կարևոր չէ, թե ի՞նչն է եղել Աջափնյակում զինված ռազբորկայի պատճառը: Ավելին, երբ հանրային ուշադրությունը կենտրոնացվում է պատճառի վրա, «ռազբորկան» վերածվում է «դեդեկտիվի», իսկ հանրությունն էլ՝ դրա սպառողի:
Կա հերթական զինված «ռազբորկան», երևույթ, որը Հայաստանի ու այդ թվում Երևանի համար, ցավոք սրտի, դառնում է «սովորականություն»: Հետևաբար, գերխնդիր է հանրության ընկալումներում այդ սովորականության ամրագրում թույլ չտալը: Ըստ այդմ, պետք է խոսել երևույթի խորքային պատճառների մասին, դրանք դարձնել հանրային քննարկման առարկա, որպեսզի հանրային կարծիքը դառնա ոչ թե «դեդեկտիվ» սպառող, այլ թե անմիջական ոլորտային, թե քաղաքական պատասխանատվություն պահանջող:
Այդ իմաստով, նախօրեին անդրադարձել եմ նաև այս խնդրի՝ իմ գնահատմամբ շատ կարևոր մի ասպեկտի, որն առաջին հայացքից կարող է թվալ անկարևոր: Կխնդրեմ ծանոթանալ նաև այդ գրառմանը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան