Բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճարպակալման տարածվածությունը շարունակում է կայուն աճ գրանցել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում:
Մեր երկրում մեծահասակների մոտ ճարպակալման տարածվածությունը կազմում է շուրջ 27–28%, բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն (ՄԶԻ ≥25 կգ/մ²)։ Պատճառները տարբեր են՝ բարձր կալորիականությամբ և վերամշակված սննդամթերքի լայն օգտագործում, շաքար պարունակող ըմպելիքների սպառման աճ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, ընտանիքներում ձևավորված սննդային վարքագիծ, քնի խանգարումներ, առողջ սննդի վերաբերյալ իրազեկվածության պակաս:
Ավելորդ քաշն ու գիրությունը մեծացնում են հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.
▪ 2-րդ տիպի շաքարային դիաբետ
▪ սրտանոթային հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա
▪ լյարդի ճարպային հիվանդություն
▪ հոդացավեր և շարժունակության սահմանափակում
▪ օստեոարթրոզ
▪ վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ:
Նույնիսկ 5–10%-ով քաշը նվազեցնելը, ակնհայտորեն իջեցնում է հիվանդությունների բարդությունների ռիսկը:
Քաշը նվազեցնելու հիմնական քայլը կենսակերպի փոփոխությունն է:
- Սնվել կանոնավոր և հավասարակշռված
- Նվազեցնել շաքարն ու քաղցր ըմպելիքները
- Սահմանափակել վերամշակված և արագ սնունդը
- Ապահովել ֆիզիկական ակտիվություն
- Ապահովել բավարար և որակյալ քուն (միջինը՝ 8 ժամ)»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24