«Այն երկրները, որոնք չեն փոխվում, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 109 Այսօր, 19:48 «Ավել լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեզ նման հասկանալով՝ ստել։ Սա ձեր երրորդ դասարանի շարադրությունը չէր, սա ընդամենը մի քանի տարի առաջ տված հարցազրույցից հատված էր․․․ Դուք այս ամեն ինչը փաթեթավորեցիք էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ, որ քողարկեք, որ այո, անկյունաքարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել ու հիմա 180 աստիճան հակառակ բան եք ասում։ ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհահայացքը և մտահորիզոնը, ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը։ Ձեզ վստահելը հանցագործություն է»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով իր հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Փաշինյանն արձագանքեց․ «Մի քանի տարի առաջ Հայաստանը ուներ անվտանգության երաշխավոր՝ թղթի վրա գրած․․․ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դառանք պետություն։ Որովհետև այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք։ Փոփոխվող աշխարհում նա, ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին․․․ Այո, ես չեմ բացառում, որ այս վեց ամսվա ընթացքում, վեց ժամվա ընթացքում կարող է իրադրությունն այնպես փոխվի, որ շատ գնահատականներ վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրենք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»։
|

Հովիկ Աղազարյանի՝ Անահիտ Ավանեսյանին ուղղված հարցերն ԱԺ-ում մնացին անպատասխան (տեսանյութ)
9120:24
Սուրեն Պապիկյանի արձագանքը՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների մասին հայտարարությանը (տեսանյութ)
8120:18
«Այն երկրները, որոնք չեն փոխվում, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10519:48
«Եթե մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին 2018, 2019 կամ 2020թ․ էին, այսօր ՀՀ չէր լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8719:30
«Ասում են՝ ինչի՞ եք պեռաշկի ուտում, որովհետև իրենց հաշվարկներով մենք պիտի վախենայինք բունկերից դուրս գալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12718:48
«23 տարի առաջ ԱՄՆ-ի մեկ այլ վարչակազմ մեզ ներքաշեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ»․ Իսպանիայի վարչապետ (տեսանյութ)
18418:31
«Շատ լավ պահ է, որ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը TRIPP-ին նայեն՝ որպես ընդհանուր հնարավորության»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8418:30
«Ռազմական գործողությունների ետնաբեմում առաջ է մղվում Իրանի մասնատման ծրագիրը»․ Վարդան Ոսկանյան
16717:54
